ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
00:36, 22.06.2024 | mamul.am
1926 | 0

Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հայտնել է, որ Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը։ Հայտնի է, որ Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի որոշմամբ Արցախի թեմը շարունակում է գործել նոր պայմաններում։ Թեմի նորաստեղծ գրասենյակը թույլ կտա ամենուր բարձրաձայնել արցախահայության իրավունքներին վերաբերող հարցերը։

Ինչպես հայտնում է «Դիալոգ» պորտալը, գրասենյակը ձևավորվել է թեմի բարեկամների աջակցությամբ և կոչված է որակական նոր մակարդակով մշակելու և ներկայացնելու արցախահայերի ամենահրատապ խնդիրները։ Դրանք կարող են քննարկման առարկա հանդիսանալ նաև միջազգային հանրության ներկայացուցիչների հետ հարաբերություններում։ Այդ շարքում, մասնավորաբար, կարող են լինել Արցախի պատմական և մշակութային ժառանգության պահպանման հարցերը, Արցախից բռնի տեղահանվածների ընկերային-տնտեսական խնդիրների լուծումը և հայրենիք նրանց վերադարձի հնարավոր ուղիները։

Գրասենյակի ղեկավարն է Արցախի պատմա-երկրաբանական պետական թանգարանի նախկին տնօրեն Մելանյա Բալայանը։ Արցախի մշակույթի, երիտասարդության և տուրիզմի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը կոչված է համակարգելու պատմական և մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող ծրագրերը, իսկ միջազգային համագործակցության ծրագրերի համակարգումը վստահված է Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին։

Հուլիսի 1-ից գրասենյակի աշխատակազմը կտեղավորվի մնայուն հասցեում, իսկ գրասենյակի դռներն էլ բաց են լինելու հայրենակիցների առջև։

Կիսվի՛ր այս նյութով՝
11:00, 25.06.2024
4289 | 0
դեպի վեր