ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Որքան մեծ է մարդու ներքին բարոյականությունը, այնքան մեծ է նրա մեղքի զգացումը». Ռուբեն Մելիքյան
17:30, 22.06.2024 | mamul.am
1381 | 0

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառումը. «Ճանաչում եմ շատ ու շատ նորմալ մարդկանց, որոնք 18-ին թեկուզ մի գրամ դերակատարում են ունեցել Հայաստանում չարիքի իշխանության հաստատման գործում։
Դիտարկումս հետևյալն է. որքան մեծ է մարդու ներքին բարոյականությունը, այնքան մեծ է նրա մեղքի զգացումն ու այնքան մեծ է նրա կամքն ու ջանքը՝ ուղղելու իր սխալը, հեռացնելու չարիքի իշխանությունը։
Իրավաբանների համար հանցանքը, մեղքը, մի տեսակ, մաթեմատիկական հավասարման պես մի բան է ընկալվում։ Փաստվե՞ց հանցանքը։ Ուրեմն կարձանագրվի և պատիժը, այն կիրագործվի, պարտքը կմարվի և վերջ։ Կանցնենք առաջ։
Իրականում հանցանքի գաղափարը, իրական հանցանքի գաղափարն ավելի շատ նման է մի չափ փոքր կոշիկի։ Այն հենց քե՛զ է ցավացնում, և ուզում ես հանես՝ դեն նետես, բայց չես կարող։ Ու իրական «պատիժը» հենց այն է, ինչը թույլ է տալիս վերջապես հանել ու դեն նետել։ Չկա՞ պատիժ, ուրեմն անընդհատ կմնաս ցավերի մեջ։ Կմնաս «լացի ու ատամների կրճտոցի» մեջ։
Ու այդ ցավերին շատերը չեն դիմանում։ Որքան ավելի բարոյական է մարդը, այնքան ավելի դժվար է դիմանալը։
Չգիտեմ էլ՝ ինչ կարելի է խորհուրդ տալ այդ մարդկանց։ Երևի միակ քիչ թե շատ գործուն խորհուրդը հոգևորականի հետ խոսելն է, մեղքերի թողություն հայցելն է, ապաշխարության «ծրագիր» կազմելն ու այն իրագործելն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
11:00, 25.06.2024
4292 | 0
դեպի վեր