«Միշտ հիշեք` քիչն է հաղթելու, քչից երբեք պետք չէ վախենալ: Բուժկենտրոնում շատը հիվանդներն են, բայց բժիշկներն են հաղթում` հիվանդությունները բուժելով: Որևէ հասարակության կյանքում չի եղել, որ բազմությունը լինի ինչ-որ բան անող, այլ այդ բազմության մեջի կորիզն է առաջնորդողը եղել: Քիչը հաղթող է, բայց այդ քիչը պիտի կամք, հավատամք, համառություն ունենա, իր արածների համար պատասխանատվություն ստանձնող լինի»,- երիտասարդների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը: «Մենք անելիք ունենք դեռ սեպտեմբերին, ահագին, սրա մասին դեռ կխոսենք»,- հավելեց նա: |