Տավուշի մարզպետարանը հայտնում է՝ Ենոքավանում փառատոն է անցկացվելու, որի մասնակիցները «խաղաղության ամենամեծ բրդուճն» են պատրաստելու։ «Սիրելի հայրենակիցներ, Փառատոնի նպատակն է ժողովրդականացնել հայկական բուսականությունը և դրա կիրառությունը կյանքի տարբեր ոլորտներում` կենցաղ, բժշկություն, մշակույթ, արվեստ, ճարտարապետություն եւ այլն: Միաժամանակ այն ձգտում է հատկապես Տավուշի գյուղական և սահմանամերձ համայնքներում կրթել մարդկանց և հզորացնել նրանց բնապահպանական գիտելիքները, ստեղծել հաղորդակցության և համագործակցության բարենպաստ պայմաններ` խթանելով տարածաշրջանի զարգացումը: Փառատոնի ընթացքում մասնակիցները պատրաստելու են արդեն ավանդական դարձած խաղաղության ամենամեծ բրդուճը` լավաշից, հայկական բույսերից և պանրի տարբեր տեսակներից»: |