Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է. «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Ս.Ռուշանյանի նախագահությամբ, մերժեց «Կիրանցում ցուցարարների ուղղությամբ քշող ֆուրգոնի անիվը ծակելու գործով» (խուլիգանության 3-րդ մաս) մեղադրվող Էդգար Խաչատրյանի տնային կալանքը երկարաձգելու` քննիչի միջնորդությունը: Հ.Գ. Հատուկ ցանկանում եմ ընդգծել դատարանի բարձր պրոֆեսիոնալիզմը»: |