ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«ԵՄ անդամներից մեկը խոչընդոտում է 6 մլրդ եվրոյի փոխանցմանն Ուկրաինային»․ Բորել
11:30, 25.06.2024 | mamul.am
1691 | 0

Եվրոմիության անդամներից մեկը շարունակում է խոչընդոտել Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային 6 մլրդ եվրոյի փոխանցմանը: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մեկ երկիր դեռևս արգելափակում է Ուկրաինային մոտ 6 մլրդ եվրոյի հատկացումը խաղաղության եվրոպական հիմնադրամից»,- ասել է Բորելը՝ հավելելով, որ անդամ երկրները շարունակում են քննարկել այդ հարցը՝ լուծումներ փնտրելով։

Մինչ այդ առևտրի հարցերով եվրոհանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի սառեցված ակտիվներից միջոցների առաջին տրանշը կստանա մինչև ամառվա վերջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր