Մեկնարկել է «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագիրը՝ ուղղված հայրենակիցների շրջանում իրազեկվածության բարձրացմանը, սոցիալականացմանը, ոչ ֆորմալ կրթության ու զբաղվածության խնդիրների լուծմանը. նախաձեռնությունն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ԼՈՖԹ» ՀԿ-ի համագործակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հանդիպման ընթացքում ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն անդրադարձել է նախորդիվ կայացած մարզային այցերի արդյունքներին, որոնց ընթացքում Կառավարության ոլորտային պատասխանատուները հանդիպել են ԼՂ հայրենակիցներին, ներկայացրել իրականացվող և մշակվող պետական ծրագրերը, ստացել առաջարկություններ։ Վերջինիս խոսքով՝ պետության կողմից իրականացվող ծրագրերի նպատակը հայրենակիցներին հնարավորություն տալն է իրենց ապագան կառուցել Հայաստանում։ |