ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում արձագանքելով Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի ուղղությամբ աշխատանքների մասին հարցին՝ նշել է. «Բոլոր գերիների վերադարձը միշտ եղել է մեր օրակարգում, միշտ քննարկել ենք՝ լինի Ադրբեջանի, թե միջազգային գործընկերների հետ: Ինտենսիվ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ: Դեկտեմբերի 7-ն այդ առումով որոշակի հաջողություն էր, այսինքն 32 գերի վերադարձել է, բայց դրանով չենք բավարարվում»: Հարցին՝ խաղաղության համար դա գլխավոր նախապայման չէ՞, ասել է. «Կարծում եմ՝ ճիշտ չէ դա փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ, մեր կարծիքով, նրանք հնարավորինս շուտ պետք է վերադառնան Հայաստան»: |