ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Երեկվա միասնական քննության ռազմավարն է». Խաչանուշ Գրիգորյան
20:54, 26.06.2024 | mamul.am
4899 | 0

ԳԹԿ խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը լուսանկար ու տեսանյութ է հրապարակել ու գրել. «Սա երեկվա կենսաբանության և աշխարհագրության միասնական քննության ռազմավարն է։ Առաջին երկուսում մեկ զույգ մինի ականջակալ է՝ ոսպի հատիկից փոքր, ականջի մեջ տեղադրվում է պատկերված ձողիկի լայն մասի միջոցով: Ականջից հանում են մյուս ծայրով, որ մագնիս է՝ տեսանյութում տեսնում եք, թե ինչպես են ձգվում ականջակալները: Կողքին միկրոֆոնով լարն է, որ սև թելով շատ խնամքով կարված էր հագուստի օձիքին: Թվում է՝ մյուս նկարներն ավելի հասկանալի են, բայց դա այնքան էլ այդպես չէ: Օրինակ, հեռախոսների հետ ամեն ինչ պարզ է, իսկ թե ինչի՞ համար է սպունգը, մեր անձնակազմից ոչ ոք գլուխ չհանեց: Զուգարանի թղթով փաթաթված այս երկու հեռախոսներն ու սպունգի կտորը հայտնաբերվել է քննական կենտրոններից մեկի սանհանգույցի պատուհանագոգին՝ դրսից, մինչև քննության սկիզբը: Դիմորդ/ներ/ն ընթացքում պետք է քննասենյակից դուրս գալու թույլտվություն խնդրեր, մտներ սանհանգույց, պատուհանագոգից վերցներ հեռախոս/ներ/ն ու մտներ քննության: Չի վերցրել: Ականջակալից էլ չեն հասցրել օգտվել՝ մետաղորսիչն է մուտքի մոտ հայտնաբերել: Ինչո՞ւ եմ գրում այսքանը: Աղոտ հույսեր եմ փայփայում, թե ծնողները գուցե, գոնե ականջակալի դեպքում, տեղյակ չեն եղել, որ իրենց երեխան որոշել է հեշտ ստանալ գնահատականը: Դրա համար ուզում եմ խնդրել, որ ուշադիր լինեն իրենց երեխաներին, որ հետները ոչինչ չվերցնեն: Պետք չէ ռիսկի դիմել: Հունիսի 28-ին վերջին քննությունն է, գոնե թող այս անգամ տհաճ անակնկալներ չլինեն ձեր երեխաների կամ ձեզ համար: Ավելի լավ է՝ խնդրեք թող մի վերջին անգամ կրկնեն նյութը: Եվ առհասարակ, այս ամեն ինչի փոխարեն կարելի է ուղղակի ավելի շատ պարապել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր