ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Արցախը խաղալիք չէր, դուք էլ` լակոտներ, որ ձեռքներիցդ վերցնեին ու տային մեկ ուրիշին». Գարեգին Պետրոսյան
21:36, 26.06.2024 | mamul.am
4356 | 0

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արմեն Գրիգորյանի հերթական հիմար հայտարարությունը, թե Ռուսաստանը Արցախը մեր ձեռքից վերցրեց, տվեց Ադրբեջանին հերթական անգամ Հայաստանի գործող իշխանության խղճուկ անօգնականությունն է ի ցույց դնում։
1. Նախ Արցախը փափուկ խաղալիք չէր, դուք էլ` լակոտներ, որ ձեռքներիցդ վերցնեին ու տային մեկ ուրիշին։ Էս մակարդակում նման հայտարարությունն ուղղակի տկարամտություն է ու խիստ վիրավորական հենց հայտարարության հեղինակի համար։
2. Արմեն Գևորգյանը երևի մոռացել է, որ տարբեր առիթներով հենց ատլետիկ կազմվածքով ստախոսն է հայտարարել , թե Արցախի հարցը մեկ հոգի կարող է լուծել ու այդ մեկ հոգին ես եմ։ Մեկ այլ առիթով էլ` դուք մեզ մի ասեք, թե ոնց լուծենք հարցը, ոնց գտնենք պետք ա, էդպես էլ կլուծենք։
3. Ալեն Սիմոնյանից մինչև Մելքոնյան Գագիկ հենց իշխանության ներկայացուցիչներն են բազմիցս կրկնել, որ Արցախը Ադրբեջանի մաս է, որ Արցախը քանի դեռ կապված է մեր ոտքերին, Հայաստանն ինքնիշխանություն չի ունենալու և այլն, իսկ նույն իշխանության ատլետիկ կազմվածքով ղեկավարը բոլորովին վերջերս հայտարարում էր, որ իր ձախողումն է եղել, որ դեռ 2018-ին ԼՂ-ն չի ճանաչել Ադրբեջանի մաս։
4. Արմեն Գրիգորյանի միջոցով ժամանակ առ ժամանակ դրսևորվող հակառուսական էքսեսները ասել թե Արևմուտքին սիրաշահելու նկատառում ունեն, նույնպես պրիմիտիվ է։ Խնդիրը այն է, որ Արևմուտքի` գոնե ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համար, Հայաստանը կարևոր է նախ և առաջ իրենց երկրներում ապրող սփյուռքի հանգամանքով, որոնք, որպես գործոն, հատկապես ընտրությունների ժամանակ էական նշանակություն են ձեռք բերում։ Այս իշխանությունը փչացրել է նաև սփյուռքի հետ հարաբերությունները և հետևաբար արևմտյան քաղաքական պրագմատիզմի տեսանկյունից կարող է ընկալվել միայն հակառուսական վահանակ, բայց ոչ շահեկան գործընկեր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր