ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«500 նիկոլական Հայաստանի հետ կարողանում է վարվել այնպես, ինչպես ցանկանում է». Կարեն Հեքիմյան
23:18, 26.06.2024 | mamul.am
1776 | 0

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի գրառումը․ «ԵՊՀ-ն ունի շուրջ 3000 աշխատակից և 14000 ուսանող: Ընդ որում, աշխատակիցներից 2400-ը դասախոսն եր են (դոցենտներ, պրոֆեսորներ, ակադեմիկոսներ), այսինքն, բարձր կրթական ցենզ և ձևավորված աշխարհայեցողություն ունեցող անձինք:
Փաշինյան Նիկոլը, ընդամենը երեք անձի օգնությամբ, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. նշանակեց մի ՔՊ-ական սորոսականի, որը ԵՊՀ-ականների շրջանում բացարձակապես չուներ տարրական աջակցություն և հենարան: Սակայն, մեկ-երկու ամիս անց պարզվեց, որ ԵՊՀ-ի «բարձր կրթական ցենզ և ձևավորված աշխարհայեցողություն» ունեցող դոցենտներից, պրոֆեսորներից ու ակադեմիկոսներից չգտնվեց գեթ մեկը, ով հրապարակայնորեն և հստակ դեմ արտահայտվեր Փաշինյան Նիկոլի` ընդամենը երեք անձի օգնությամբ, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. նշանակված ՔՊ-ական սորոսականին:
Նույնը` Հայաստանի պարագայում:
Մեր երկրում դե յուրե բնակվում է շուրջ 3 միլիոն անձ, որոնցից չափահաս են, ենթադրաբար` 2.3 միլիոնը: Ըստ ձեզ, ի սկզբանե, որքա՞ն էր նիկոլականների քանակը` 10՞, 80՞, 150՞: Լավ, թող լինի 500: Հավատացեք, որ 2.3 միլիոնի դեպքում դա չնչին թիվ է: Եվ, ի՞նչ: Նիկոլականները, պայմանական` 500 հոգին, Հայաստանի հետ կարողանում են վարվել այնպես, ինչպես ցանկանում են: Փաստերը ցույց են տալիս, որ այսօր նրանց, պայմանական` 500 հոգուն, գրեթե բոլորն են ենթարկվում:
Ո՞վ, ե՞րբ և ինչպե՞ս կարող է ուղղել ստեղծված իրավիճակը` «բարձր կրթական ցենզ և ձևավորված աշխարհայեցողություն ունեցող»ԵՊՀ-ի դասախոսնե՞րը, պրոֆեսորնե՞րը, ակադեմիկոսնե՞րը: Իհարկե` ոչ: Բա, ո՞վ: Ոչ ոք:
Կամ իրավիճակը չի փոխվի, կամ` պետք է սերունդներ կրթենք և սերնդափոխությանը սպասենք: Կա նաև երրորդ տարբերակը` փաշինյաննիկոլին փոխարինել նիկոլփաշինյանով: Ենթադրում եմ` հայազգի բնակիչները կնախընտրեն հենց երրորդ տարբերակը և ամեն ինչ կսկսվի 0-ից: Այդպիսին է հայազգի բնակչությունը:
ՀԳ. Հիշեցի «Джентльмены удачи» ֆիլմը, որտեղ Василий Алибабаевич-ն ասում էր` «И я за какой-то паршивый… четырнадцать лет эта гадюка терпеть буду, который старуха в колодец положила?! Вы как хотите, а я иду в милицию»: Ցավոք, Հայաստանում նույնիսկ Василий Алибабаевич-ներ չկան»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր