Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը գրավեց թիմային երկրորդ տեղը։ Սերբիայում կայացած մրցաշարում Հայաստանի հավաքականը վաստակել է 132 միավոր, ինչը 17-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ Այն ժամանակ Հայաստանը գրավեց երրորդ տեղը։ |