ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սահմանազատման կանոնակարգը կհաստատվի․ «Հրապարակ»
08:48, 27.06.2024 | mamul.am
1228 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Հաշված օրեր են մնացել, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեն սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը: Ըստ պայմանավորվածության՝ այն պետք է ստորագրվի հուլիսի 1-ին, որը կամրագրի, թե ինչ սկզբունքների հիման վրա եւ որտեղից են սկսելու սահմանազատումը: Սկսելու, քանի որ Տավուշում ոչ թե սահմանազատում է եղել, այլապես դա կարվեր կանոնակարգը հաստատելուց հետո, այլ՝ միակողմանի զիջումներ։

Ադրբեջանը հաջորդն ուզում է սահմանազատել Գեղարքունիքի կամ Արարատի մարզերի սահմանը, մասնավորապես Արարատ-Վայոց Ձոր հատվածը, որտեղ դեռ 2018թ. ապրիլ-մայիսին Նախիջեւանի կողմում ԳՇ պետ Արտակ Դավթյանի պաշտոնավարման շրջանում զիջել ենք բավական մեծ տարածք` Զանգակատան հատվածում: Թշնամին առաջ է եկել մոտ 6 կմ։ Բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում, ճանապարհն է վտանգի տակ հայտնվել, մինչդեռ 2014-ի հունիսին մեր բանակը մոտ 400 հեկտար առաջ էր գնացել՝ Հայաստան-Նախիջեւան սահմանին՝ զբաղեցրել նոր դիրքեր, որոնք իշխող էին նրանց դիրքերի նկատմամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր