ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հեղինակավոր Moody's միջազգային վարկանշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի վարկանիշը
14:48, 27.06.2024 | mamul.am
1475 | 0

Moody’s հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է IDBank-ի՝ ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը՝ B1-ից Bа3-ի՝ կայուն հեռանկարով։

Միաժամանակ Moody's-ը բարձրացրել է վարկարժանության հիմնական գնահատականը (BCA)՝ b1-ից ba3, բարձրացրել է բանկի՝ ազգային արժույթով և արտարժույթով կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ վարկանիշը (CRRs)՝ Ba3-ից Ba2, ինչպես նաև բարձրացրել է կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ գնահատականը (CR գնահատական) Ba3(cr)-ից Ba2(cr)-ի:

Նշենք, որ IDBank-ի երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշները և վարկարժանության հիմնական գնահատականը (BCA) գտնվում են նույն մակարդակի վրա, ինչ ՀՀ սուվերեն թողարկողի վարկանիշն է։

IDBank-ի վարկանիշի բարձրացումը պայմանավորված է վերջին երկու տարիներին բանկի վարկային պորտֆելի որակի էական բարձրացմամբ, կորպորատիվ կառավարման բարելավմամբ, ինչպես նաև բանկի շահութաբերության աճով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր