ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«ԱՄՆ-ն մտադիր է Վաշինգթոն հրավիրել Հայաստանին և Ադրբեջանին՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի միջոցառմանը»․ #Turan
16:00, 27.06.2024 | mamul.am
918 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է Հայաստանին և Ադրբեջանի հրավիրել Վաշինգթոն՝ ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների հետ միասին մասնակցելու գործընկերային միջոցառումներին։ Այս մասին գրում է ադրբեջանական Turan-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երկու աղբյուրները։

«Նրանք հնարավորություն կունենան քննարկելու տարածաշրջանային համագործակցությունը, ինչպես նաև երկրների միջև խաղաղության համաձայնագրի կնքման ջանքերը: Չնայած դեռ պարզ չէ՝ հրավեր ուղարկվել է, թե՝ ոչ, Վաշինգթոնում պաշտոնյաները կարծում են, որ ՆԱՏՕ-ի առաջնորդների մակարդակով առաջիկա հանդիպումը, որը տեղի կունենա ԱՄՆ-ում երկու շաբաթ անց, հիանալի հնարավորություն կլինի, որը պետք չէ բաց թողնել»,- ասել է աղբյուրներից մեկը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր