ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանի նորանշանակ խորհրդականը դեռ չգիտի՝ ինչ խորհուրդներ է տալու»․ Հակոբ Բադալյան
16:18, 27.06.2024 | mamul.am
1232 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նորանշանակ «խորհրդականը» ի պատասխան լրագրողների հարցին, թե ինչ խորհուրդներ պետք է տա Փաշինյանին, տալիս է միանգամայն անկեղծ պատասխան՝ «դեռ չգիտեմ, առաջարկը եղել է, ընդունել եմ»: Ինչպես ասում են՝ անկեղծության համար հնարավոր է նշանակել գերազանց: Իսկ ընդհանուր առմամբ, արտացոլում է այն, ինչ պետք էր ապացուցել՝ խորհրդականների կարևոր ինստիտուտը Հայաստանում ընդամենը իշխանական կարկանդակի մի քաղցր մաս է: Գործող իշխանությունն ունի վարկանիշային լուրջ խնդիր, ինքը հիանալի պատկերացնում է դա: Իսկ այդ պարագայում կարևոր է դառնում եղած ռեսուրսը «անփութորեն» չվատնելը: Եվ, որպեսզի նախկին մարզպետը նաև «հոգով նախկին» չդառնա, նրան պետք է հյուրասիրել կարկանդակի մի նոր կտոր»:

Չգիտեմ` որ ոլորտում եմ Փաշինյանին խորհուրդներ տալու. նորանշանակ խորհրդական
Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր