ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Սա հայտարարում է Փաշինյանը, ում կոչով փակել էին դատարանների մուտքի դռները»․ Ոսկան Սարգսյան
18:18, 27.06.2024 | mamul.am
1462 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ իրենց խնդիրն է, որ դատական համակարգը չունենա կախվածություն ոչ միայն կառավարությունից, այլև հնարավոր այլ տեղերից, որոնցից ավանդաբար կախվածություն է ունեցել։ Դատական համակարգի անկախության անհրաժեշտության մասին հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում կոչով փակել էին Հայաստանի դատարանների մուտքի դռները, ով ասել էր՝ Հայաստանում դատավոր կա՞, որ իր ասածը կարող է չլսի։ Ինչպես կվերաբերե՞ք սերիական մարդասպանի այն խոսքերին, թե պետք է հարգել, պահպանել այլոց կյանքի իրավունքը, կամ՝ խմելու վնասների մասին քրոնիկ հարբեցողի ելույթին»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր