ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Բուժ ինֆո» հաղորդաշարի անձնակազմը դադարեցնում է համագործակցությունը «Շանթ»-ի հետ
18:48, 27.06.2024 | mamul.am
5583 | 0

Բժիշկ, հաղորդավար Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահա և վերջ…
Հարգելի բարեկամներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես ու իմ հեղինակած ու վարած «Բուժ ինֆո» հաղորդաշարի ամբողջ անձնակազմը դադարեցնում ենք համագործակցությունը «Շանթ» հեռուստաընկերության հետ։
Վերջին 14 տարիների ընթացքում, իմ հրաշալի կոլեկտիվի հետ պատրաստել ու եթեր ենք հեռարձակել ավելի քան 1400 հաղորդում՝ ամեն անգամ համոզված լինելով, որ կօգնենք ինչ-որ մեկին կանխարգելել, վաղ փուլում հայտնաբերել կամ գրագետ բուժել այս կամ այն հիվանդությունը։
14 ՏԱՐԻ, 1400 ՀԱՂՈՐԴՈՒՄ
Մենք երբեք կանգ չառանք, որովհետև ունեինք և ունենք հրաշալի անձնակազմ, որն աշխատեց ցրտին ու շոգին չջեռուցվող և չզովացող տաղավարներում։ Կանգ չառանք, երբ ամիսներով, կամ անգամ տարիներով բացակայում էր աշխատավարձը…
Մենք կանգ չառանք, որովհետև աշխատել ենք ՁԵԶ՝ համար։
Ուզում եմ իմ խորին շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնել մեր նախագծի շրջանակներում երբևէ աշխատած բոլոր-բոլորին՝ պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության և իհարկե հավատարմության համար։
Անսահման շնորհակալ եմ իմ հեռուստադիտողին՝ շնորհակալ եմ, որ Դուք կաք ու գնահատում եք մեր տարիների աշխատանքը։
Արդյո՞ք սա մեր եթերային ծրագրերի ավարտն է։
ՉԷԷԷԷԷԷ։))))))
Իհարկե ոչ։
Շատ շուտով, սպասեք մեզ այլ հարթակում և այլ ֆորմատով և հիշեք ամենակարևորը՝ ՄԵՆՔ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ՀԱՄԱՐ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր