ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Լավ, ոչ մի տարբերակ չկա՞ էս անպատասխանատու կառույցին դատարանի դռները կանգնեցնելու»․ Ալինա Նիկողոսյան
19:36, 27.06.2024 | mamul.am
2857 | 0

ՀՀ առողջապահության նախարարի նախկին խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վեոլիա Ջուր, դուք ձեզ լրիվ եք կորցրե՞լ: Մարդկանց նյարդերի հետ եք խաղո՞ւմ: Էս ամառվա շոգ-կրակին մի ամբողջ օր ջուր անջատելը ո՞րն ա:
Լավ, ոչ մի տարբերակ չկա՞ էս անպատասխանատու կառույցին դատարանի դռները կանգնացնելու ու մեր երկրից հեռացնելու:
Չեմ պատկերացնում մի այլ երկրում քաղաքացիների հետ սենց վարվեն ու երկրի կառավարությունը լեզուն կուլ տված ոչ մի քայլ չձեռնարկի:
18:31 իրազեկում են, որ 18:30-ից մինչև հաջորդ օրը 23:00 ջուր չի լինելու:
ՀՀ կառավարություն, դուք տեղյա՞կ եք, որ ձեր երկրի քաղաքացիներին ստորացնում են ամեն ամառ: Մի երկրում, որը ջրի խնդիր գոնե էս պահին չունի:
Էս ի՞նչ խայտառակություն ա, ո՞վ ա էս փնթի կազմակերպության աշխատանքներին հետևող կառույցը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր