Շարունակվում են Լոռի բերդ քաղաքատեղիի մեծ բաղնիքի ջրամատակարարման համակարգի պեղումները։
Բացվել են 12-13-րդ դդ. շերտեր, ի հայտ են եկել հետաքրքիր գտածոներ, այդ թվում` ուլունքներ, խեցեղեն, քարե և ոսկրե առարկաներ։ Ուշագրավ է առվակոսերից մեկի մեջ հայտնաբերված ծխամորճի բեկորը՝ զարդագոտիով։
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Լոռի բերդի տարածքում իրականացված պեղումներով ի հայտ են եկել տարատեսակ ծխամորճեր, որոնց ուսումնասիրությունը շարունակվում է։