ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Զավեշտն այն է, որ այս մարդը եղած թեկնածուների միջի միակ էթնիկ ադրբեջանցին է»․ Կիվիրյան
02:24, 28.06.2024 | mamul.am
8652 | 0

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆեյսում մերթ ընդ մերթ աչքովս գրառումներ են ընկնում, որոնցում բոլորին հայացնելու մոլուցով տարված որոշ գիտունիկներ Իրանի ընտրություններում նախագահի թեկնածու Մասուդ Պեզեշկյանին հռչակում են հայ, քանի որ դե տեսեք, ազգանունը վերջանում ա -յանով։ Թողնենք մի կողմ, որ այդ մարդիկ անտեղյակ են, որ իրանական մի շարք ազգանուններ նման վերջավորություն ունեն, ամենամեծ զավեշտը կայանում ա նրանում, որ այդ մարդը եղած թեկնածուների միջի միակ էթնիկ ադրբեջանցին ա։ Նենց որ ավելի լավ ա դուք անվտանգ կերպով զբաղվեք Ալեքսանդր Մակեդոնացու ձիուն հայացնելով, ավելի քիչ խայտառակ կլինեք...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր