ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս չի գալու, հանգիստ եղեք»․ Աննա Մկրտչյան
20:18, 27.06.2024 | mamul.am
2858 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա հավաքից առաջ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին՝ ասել է․ «Ինձ մի պատմեք, էլի, ՀԱՊԿ-ից դուրս գալու, ԵՄ գնալու մասին, դրանք Նիկոլ Փաշինյանի աթոռն ամրացնող՝ տարբեր ժամանակահատվածներում իր կողմից, իր տերերի կողմից խփվող մեխերն են։ Փաշինյանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս չի գալու, հանգիստ եղեք, ինքը երբեք որևէ կտրուկ գործողություն չի անելու։ Ինքը կխաբի էնքան, ինչքան պետք ա իր աթոռը պահելու համար»։

«Փաշինյանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս չի գալու, հանգիստ եղեք»․ Աննա Մկրտչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր