ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Երևանի քաղաքապետարա՛ն, տեղյա՞կ եք՝ օրական քանի հանցավոր դեպք է տեղի ունենում այս գետնանցումում»․ Անուշ Շահրամանյան
22:18, 27.06.2024 | mamul.am
2544 | 0

Փաստաբան Անուշ Շահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետարան, տեղյա՞կ եք՝ օրական քանի՞ հանցավոր դեպք ա տեղի ունենում այս գարշելի, մութ, կռիսներով լի, առանց տեսախցիկների գետնանցումում, օրական քանի մարդ ա կողոպտվում, խուլիգանության քանի դեպք ա գրանցվում։ Այսօր մայրս կողոպտվել է այստեղ, բայց տեսախցիկ չկա, որ հանցագործը արագ հայտնաբերվի, ավելին՝ կողոպտվել ա, որովհետև նման անմխիթար, բարձիթողի վիճակում ա այս տարածքը, օրվա ցանկացած ժամի՝ ահավոր մութ։ Զբաղվեք այս տարածքով ու կանխեք հանցագործությունները»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր