«Ինչպե՞ս ստացվեց, որ առաջ թմրանյութ էին բերում կիլոգրամով, հիմա՝ տոննաներով»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը՝ կցելով տեսանյութ։ Նրա խոսքով՝ գալով իշխանության, Փաշինյանն ասաց՝ պետք է նարկոմաֆիայի մեջքը կոտրենք․ «2017-ի տվյալներով թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները 1271 էին, իր օրոք՝ իբր պայքար մղելուց հետո, 2023-ին դարձել է 5070 դեպք»,- նշել է Հակոբյանը։ |