ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ենոքավանի եկեղեցու փող հավաքողները պետք ա գան, դաս տա՞ն, թե՞ թափառող շներին պահողները»․ Պետրոսյան
22:48, 27.06.2024 | mamul.am
2418 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը 24TV-ի եթերում անդրադառնալով Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է․ «Սկզբից սկսեց՝ դպրոցն էլեկտրիկի համար չէ, այսինքն՝ դպրոցին էլեկտրիկ պետք չի, եթե լույսերը գնաց, դասատուն պիտի հելնի, դառնա էլեկտրիկ։ Ասում ա՝ դպրոցում հաց թխող, բուլկի թխող պետք չէ, ուրեմն հենց երեխեքը սովածացան, պտի դասատուին բրդեն բուֆետ, ասեն՝ բուլկի սարքի, ուտենք։ Ասում ա՝ դպրոցում մաքրուհի պետք չէ, այսինքն՝ եթե դպրոցը կեղտի մեջ կորի, դասատուն միաժամանակ պտի նաև հավաքարարություն անի։ Ամենազավեշտալին, ասում ա՝ դպրոցում ուսուցիչ պետք չէ, դպրոցն ուսուցչի համար չէ։ Ենոքավանի եկեղեցու փող հավաքող մուրացկանները պետք ա գան, երեխաներին դաս տա՞ն, թե՞ եկեղեցու կողքը շրջող թափառող շներին պահողները։ Ա՛յ տղա, հո դու չես խելագարվել, այսինքն՝ խելագարվել ես, բայց էս աստիճանի՞»,- նշել է Պետրոսյանը։

Գևորգ Պետրոսյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր