Իրանագետ Վարդան Ոսկանյանը սոցկայքի իր էջում հայտնում է․ «Այսօր Իրանում նախագահական ընտրություններից առաջ լռության օր էր, իսկ վաղը Թեհրանի ժամանակով առավոտյան 8:00-ից ողջ երկրով մեկ բացվելու են ընտրատեղամասերը։ Ընտրությունները խիստ մրցակցային են և կարող են լինել անակնկալներով լի։ Չի բացառվում երկրորդ փուլի հնարավորությունը։ Նաև պանթյուրքական շրջանակների կողմից առաջ մղվող Մասուդ Փեզեշքիանի սկզբնապես աննշան գործոնը պահպանողական-հայրենասիրական շրջանակներում միասնական թեկնածուի բացակայության պայմաններում զգալիորեն ուռճացել է, և երկորդ փուլի պարագայում կարող է մարտահրավերներ ի հայտ բերել Իրանի ներքին զարգացումների առումով։ Երևանում Իրանի նախագահական ընտրությունների տեղամաս է բացվելու Կապույտ մզկիթում»։ |