Միլիոնավոր մարդիկ ականատես եղան նախագահ Ջո Բայդենի կարիերայի ավարտին, գրում է New York Post-ը՝ անդրադառնալով Բայդեն-Թրամփ հեռուստաբանավեճին։ «Բայդենի ելույթն ամոթալի էր։ Նա ոչ թե ծեր, այլ հին տեսք ուներ։ Նա դատարկ տեսք ուներ։ Բայդենը դրան չի դիմանա»,- գրում է թերթը։ NYP-ն նշում է, որ «քաղաքական սխալ և ազգային հանցագործություն կլինի՝ թույլ տալ, որ նա շարունակի պաշտոնավարել»։ Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն հավաքել է պատվիրակների ձայների մեծամասնությունը։ |