Քաղաքական մեկնաբան Հակոբ ԲԱդալյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ-ում տեղի է ունեցել նախագահի ընտրության արշավի առաջին բանավեճը՝ Թրամփ-Բայդեն: Ինքնին այն, որ թիվ մեկ գերտերության նախագահի ընտրության հարցը մնացել է երկու՝ յուրովի «մարազմատիկ» ծերունու «հույսին», արդեն իսկ ԱՄՆ հասարակական-քաղաքական խորքային ճգնաժամի դրսևորում է: Այդ ճգնաժամի շոշափելի «կոնսերվացվածությանը» նպաստող հանգամանքը ներկայիս համաշխարհային ճգնաժամն է: Չլինի ըստ էության համաշխարհային պատերազմը, էապես մեծանալու է ԱՄՆ՝ բառի բուն կամ թեկուզ հիբրիդային իմաստով «քաղաքացիական պատերազմի» պայթյունի ռիսկը: Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, չունենալով ներքին ճգնաժամի արդյունավետ կառավարման եւ առավել ևս հաղթահարման գործուն ներքին միջոցներ, ամերիկյան «խորքային պետությունը» փորձում է անել դա համաշխարհային ճգնաժամի վրա կատարված խաղադրույքով»: |