ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքներին՝ նշելով, որ սպառնալիքի լեզուն անընդունելի է։ «Եթե երկրները խաղաղության ցանկություն են հայտնում, չպետք է սպառնալիքի լեզվով խոսեն։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հետ համագործակցության ձևին, դա կախված է Հայաստանի ղեկավարությունից։ Մենք պատրաստակամություն ենք հայտնել փոխադարձ պայմանավորվածությունների և ընկալումների հիման վրա ցանկացած մակարդակով համագործակցելու Հայաստանի հետ»,- ասել է դեսպանը։ |