Ամերիկացի գործարար Իլոն Մասքը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և ներկայիս նախագահ Ջո Բայդենի միջև տեղի ունեցած հեռուստաբանավեճը, հայտարարել է, որ բանավեճի հաղթող են համացանցային մեմերը։ «Այսօր ակնհայտ հաղթանակ տարան մեմերը»,- գրել է նա X-ում։ Բանավեճից հետո համացանցում սկսել են տարածվել հեգնական բնույթի պատկերներ և մեկնաբանություններ, մասնավորապես՝ Ջո Բայդենի մտավոր ունակությունների վերաբերյալ։ |