ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Սուրբ Տրդատ Եկեղեցին մեր վերականգնումի խորհրդանիշն է»․ Բագրատ Սրբազան
12:06, 28.06.2024 | mamul.am
853 | 0

Դեպի Սյունիք այցի ճանապարհին Բագրատ Սրբազանը Վայքի Սուրբ Տրդատ Եկեղեցում կարճ հանդիպում ունեցավ իրեն դիմավորելու դուրս եկած քաղաքացիների հետ։
«Սուրբ Տրդատը մեր վերականգնումի խորհրդանիշներից մեկն է, տարիներով այստեղ Աստծո տուն չկար»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ այդ եկեղեցում գտնվելը խորհրդանշական է։
Ներկաների հետ զրույցում Սրբազան հայրը գնահատանքի խոսքեր հղեց պայքարի բոլոր մասնակիցներին, ովքեր անտեսելով առերևույթ բռնաճնշումներն ու կալանքները, շարունակում են կիսել պայքարի գաղափարները․ «Սրբազան պայքարը արժեքների փոփոխության, մեր ակունքներին ու ինքնությանը վերադառնալու, հաշտության ու ճշմարտության հաղթանակի մասին է»,-ասաց նա՝ հայտնելով, որ Վայոց Ձորին առանձին օր է նվիրելու։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր