ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին անվանել է «վատ պաղեստինցի» և նրան մեղադրել ՀԱՄԱՍ-ի դեմ հակամարտությունում Իսրայելին թույլ աջակցություն ցուցաբերելու մեջ։ Քաղաքական գործիչների բանավեճը հեռարձակել է CNN հեռուստաալիքը։ «Նա պաղեստինցու նման է դարձել։ Բայց նույնիսկ պաղեստինցիները չեն սիրում նրան, քանի որ նա շատ վատ պաղեստինցի է։ Նա թույլ է»,- ասել է Թրամփը։ Թրամփի կարծիքով՝ «Իսրայելին պետք է թույլատրվի՝ գործն ավարտին հասցնել»։ |