ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Հունիսի 12-ին ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք է եղել»․ Ավետիք Չալաբյան
13:00, 28.06.2024 | mamul.am
965 | 0

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազություն։ «Այս հաղորդումը վերաբերում է հունիսի 12-ի դեպքերին, մասնավորապես, ոստիկանության կողմից թույլ տրված օրենքի բազմաթիվ խախտումներին։ Այդ ողբերգական դեպքերից արդեն 2 շաբաթից ավելի ժամանակ է անցել, հարուցված են քրեական գործեր, բազմաթիվ տուժողներ հանցանքի մասին հաղորդումներ են ներկայացրել։ Հաղորդում ներկայացնելու հիմնական նպատակը հետևյալն է․ հունիսի 12-ին, մեր տեսանկյունից, տեղի են ունեցել ոչ միայն անջատ դեպքեր՝ հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության, այլ եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, այն անկարգության վերածելու և ճնշելու նպատակով»,-լրագրողներին հայտնեց «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նա նշեց, որ իրավական բոլոր հնարավոր ատյաններին դիմելու են՝ չնայած արդար մոտեցում չեն սպասում։ Նա նաև հույս հայտնեց, որ իշխանափոխությունից հետո պատասխանատու անձինք կդատապարտվեն։

«Հունիսի 12-ին ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք է եղել»․ Ավետիք Չալաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր