Թուրքիան և Սիրիան կարող են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է РИА Новости-ն։ Օրեր առաջ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պատրաստակամություն էր հայտնել՝ բարելավելու Անկարայի հետ հարաբերությունները, եթե վերջինս հարգի Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությունը։ 2 երկրները դիվանագիտական հարաբերությունները խզել են Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկսվելուց հետո։ |