Ուկրաինայի պաշտպանության ուժերը հայտնել են Օդեսայի շրջանի հերթական գնդակոծության մասին, գրում է Liga-ն։ Նշվում է, որ ՌԴ ԶՈւ-ն հարված է հասցրել «Իսկանդեր-Մ»-ով։ Ըստ տեղեկությունների՝ ոչնչացվել է ցորենի արտը։ «Սա առաջին դեպքը չէ, երբ թշնամին օգտագործում է իր հրթիռները ժամանակավորապես օկուպացված Ղրիմից»,- ասել է օդուժի ներկայացուցիչ Իլյա Եվլաշինը։ |