Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Բայդենի ու Թրամպի բանավեճն էր: Հետաքրքիր էր դիտել: Մոտս վստահություն առաջացավ, որ Թրամպին են մեծ մասը ընտրելու: Բայդենի վրա վիճակ չկար, հազիվ խոսում էր, պահի տակ էլ ուղեղը կախում:
Թրամպն ասում էր, որ Բայդենն է մեղավոր, որ Ռուսաստանը մտավ Ուկրաինա ու ասում էր, որ հենց վերընտրվի, նույնիսկ նախքան պարտականությունները ստանձնելը, ռուս-ուկրաինական պատերազմը կանգնեցնելու է: Ասում էր նաև, որ Բայդենը վատ է անում, որ Իսրայելին կանգնեցնում է, ու պիտի թողնի սկսած գործն ավարտին հասցնի, որ Համասին մինչև վերջ տրորի: Ու սա ասելով Բայդենին թույլիկ էր համարում, ասում էր թույլիկների կողմն է բռնել:
Թրամպի օրոք ռուսներն ավելի են ամրանալու իրենց գծի մեջ, ադրներն էլ մեր վրա են ավելի քշելու, այս տեմպով, որ գնաց, հաջորդ պատերազմը մի տարվա մեջ կլինի: Սրա մասին օրեր առաջ նաև գուժել է հայտնի անձը: Դե հենց ինքն էլ ջանք չի խնայում, որ հաջորդ պատերազմին էլ ավելի ծնկի գանք:
Կարճ ասած, թախտին նստած բախտին սպասող ժողովրդին լավ բան չի սպասվում: Եվ ընդհանրապես լավ բան չի սպասվում բոլոր նրանց, ովքեր հույսներն այլոց վրա են դնում և իրենց կյանքի համար պատասխանատվություն չեն ստանձնում»։