Մերձմոսկովյան Բալաշիխայում հանրակացարանի հրդեհի ժամանակ 5 մարդ է զոհվել, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Հրդեհի մակերեսը կազմել է 40 քառակուսի մետր։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Կերամիչեսկի փողոցում՝ 1949 թվականին կառուցված երկհարկանի շենքում։ Պատճառը էլեկտրամատակարարման համակարգում վթարն է եղել։ |