«Սարսափելի է, երբ տեսնում ես՝ մի քանի մետր էն կողմ Ադրբեջանն իր դրոշն է տեղադրել ու իրենով արել մեր հայկական հողերը»,- Շուռնուխում, լրագրողների հետ զրույցում, ասաց պատգամավոր, շարժման համահիմնադիր Գառնիկ Դանիելյանը։ «Ադրբեջանցիները պարզ ասում են՝ ինչ ծրագրեր ունեն, ասում են՝ մենք էդ տարածքներին պիտի տիրանանք, հետո մտածենք ավելիի մասին»,- հավելեց նա։ |