Լրագրող Սյուզի Բադոյանը նախօրեին տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Սրբազանը քայլում էր Կապանի կենտրոնում։ Մոտեցող-ողջունողներից մեկը տիկին Ռուզաննա էր` ՔՊ-ական պատգամավորի հորաքույրը։
Ուշադրություն
Այս կիրթ կինը նիկոլիզմի ակնհայտ զոհ է, որովհետև ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հորաքույրն է ու շփումերի խզում ունի հարազատ եղբորորդու հետ նիկոլիզմի պատճառով։
Կապանի Երաժշտական դպրոցի լավագույն ուսուցչուհիներից է տիկին Ռուզաննան ու, ինչպես միջավայրի շփումներից հասկանանք, շատ հարգված ու ընդունելի տեղի բնակիչների շրջանում»։