«Քիչ չեն այն փոփոխությունները, որ ՀՀ-ում տեղի են ունեցել ժողովրդավարության առումով, օրինակ, ընտրությունների կեղծիք կամ արդյունքները կեղծել արտահայտությունը, կարծում եմ, արդեն պատմական ժանրին է վերագրված ՀՀ-ում»,- Ժողովրդավարության հայկական ֆորումին, ելույթի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետը: Նրա խոսքով՝ ՀՀ-ում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է ու միջազգային հանրությունը ՀՀ-ն ավելի ու ավելի շատ է ընկալում՝ որպես միջազգային կամ գլոբալ ժողովրդավարության մաս: |