Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն Հանրապետության» դաշինքը մտադիր է ավելի քան 60 ընտրատարածքներում խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլի նախաշեմին հետ կանչել թեկնածուներին, որպեսզի Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելայի «Ազգային միավորումը» խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չստանա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը, հաղորդում է BFMTV-ն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խորհրդարանական ընտրություններում Մակրոնի դաշինքը զբաղեցրել է 3-րդ տեղը։ Ֆրանսիայի նախագահը «դեմոկրատական և հանրապետական ուժերի» լայն կոալիցիայի կոչ է արել՝ խորհրդարանում աջական մեծամասնություն թույլ չտալու համար։ Նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների 2-րդ փոււլը տեղի կունենա հուլիսի 7-ին։ |