ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+32 °C
««Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը կմահանա, եթե գնա բյուրոկրատական ընթացքով»․ Ավինյան
11:18, 01.07.2024 | mamul.am
1461 | 0

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար երկար տարիներ են պահանջվելու, մոտ՝ մինչև 2032 թվականը, այս մասին հայտարարվեց գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ու որպես հիմնավորում մեջբերվեցին փաստաթղթային, փորձագիտական որոշ աշխատանքներ։ «Ըստ նախագծի՝ շինարարության համար ժամկետը 4 տարի էր, ենթադրվում է, որ շինարարության մեկնարկից հետո 4 տարում աշխատանքները պետք է ավարտվեն։ Եկեք հավելյալ վատատեսական ծրագրեր չքննարկենք, ֆիքսենք նախագծով նախատեսված 4 տարին»,- ասաց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ խոստում է տրվել և այդ կայարանը կառուցվելու է․ «Մենք ունենք տրված խոստում, էդ կայարանը կառուցվելու է, մեր խնդիրն է տեխնիկական բոլոր խնդիրները ճիշտ ժամանակին լուծել։ Ծրագիրը չպետք է թողնել բյուրոկրատական ընթացքին, այլապես այ տենց դանդաղ իր մահով կմահանա»,- նշեց նա։

««Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը կմահանա, եթե մնա բյուրոկրատական ընթացքին»․ Ավինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր