ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Եթե Թումանյանն էլ գա ու խոսի, կասեն՝ բիձա՛, գնա «Շունն ու կատու»-դ գրի»․ Դավիթ Հակոբյան
12:00, 01.07.2024 | mamul.am
1414 | 0

«Ինչո՞ւ հայտնվեցինք այս վիճակում, որովհետև մի զարմանալի բնավորություն ունենք, շատ արագ հավատում ենք, որ հաղթեցինք ու սկսում ենք այդ հաղթանակը տասնյակ տարիներով տոնել՝ փոխանակ պատրաստվենք հաջորդ հաղթանակին»,- 24TV-ի եթերում, խոսելով երկրում ստեղծված իրավիճակի մասին, ասաց դերասան Դավիթ Հակոբյանը։ «Հավատացինք, որ 1918 թվականին հաղթել ենք, հետո՝ 1994 թվականին։ Բա հաղթանակած ժողովուրդն ինչո՞ւ է լքում իր երկիրը, ուրեմն հաղթանակի զգացողություն չունի։ Սա է բերել մեր այս վիճակին»։ Խոսելով խնդիրները բարձրաձայնող մտավորականների մասին՝ Հակոբյանն ասաց․ «Մի կեղծ նարատիվ կա՝ քաղաքականությամբ չի կարող զբաղվել երաժիշտը, դերասանը, գիտնականը, դասատուն, բա ո՞վ ա զբաղվելու քաղաքականությամբ, ո՞վ, ցույց տվեք այդ ինստիտուտը, որտեղ պատրաստում են քաղաքականությամբ զբաղվող մարդկանց։ Մեկ-մեկ ասում եմ՝ այ եթե հիմա հանկարծ Հովհաննես Թումանյանը գա և ասի՝ այ էսպես պետք է անենք, «Ֆեյսբուք»-ում կգրեն՝ ա՛յ բիձա, գնա «Շունն ու կատու»-դ գրի, քո ի՞նչ գործն ա»,- նշեց նա:

«Եթե Թումանյանն էլ գա ու ասի՝ էսպես արեք, կգրեն՝ բիձա, դու գնա «Շունն ու կատու»-դ գրի»․ Դավիթ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր