ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Ժամկետային զինծառայող է վթարի ենթարկվել
12:06, 01.07.2024 | mamul.am
2277 | 0

Երեկ՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Աստղաձոր բնակավայրի գյուղամիջյան ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Դավիթ Թ-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դաշտում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ Դավիթ Թ-ն մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։ Հիվանդանոց տեղափոխվածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր