ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Ո՞րն է այդ համեստ էֆեկտի համար այդպիսի անհամեստ ծախսի իմաստը»․ Հ․ Բադալյան
14:00, 01.07.2024 | mamul.am
2458 | 0

Լրագրող Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պարզվում է՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը կարող է տևել մինչև 2030, 2031, նույնիսկ 2032 թվական:
Առկա է պարզ հարց: Այդ կայարանի շինարարությունը ենթադրելու է ահռելի ֆինանսա-տնտեսական և մարդկային ռեսուրսի ներգրավում, փաստորեն՝ հնարավոր է մինչև 8 տարի ժամկետով: Եվ դեռ հարց է, թե արդյո՞ք հենց ութ տարի: Իսկ այդ ամենն ընդամենը մետրոյի մեկ կայարանի համար, որի ենթակառուցվածքային էֆեկտը Երևանում տրանսպորտային, երթևեկության բեռնաթափման խնդիրների հարցում մեղմ ասած կասկածելի է։
Ըստ այդմ առաջանում է նույնքան պարզ մեկ այլ հարց, թե ո՞րն է այդ կասկածելի, խիստ համեստ էֆեկտի համար այդպիսի անհամեստ ֆինանսա-տնտեսական, մարդկային, ժամանակային ռեսուրսային մեծ ծախսի իմաստը:
Իսկ «իմաստը» պարզ է՝ քանի որ 2018-ին հանրահաճության համար արվել է «Աջափնյակի» մետրոյի մասին հայտարարություն, պետք է գնալ դրա հետևից «ինչ գնով էլ լինի»:
Սա մի ցցուն օրինակ է, թե ինչ որակով է իրականացվում Հայաստանում կառավարումը, պլանավորումը, հաշվարկը:
Մինչդեռ, այդ ակնհայտորեն անհամամասն ծախս-արդյունք ծրագրի փոխարեն, հնարավոր էր այդ ռեսուրսները ուղղել առավել կարևոր ու հրատապ, գուցե նվազ հնչեղ ու համեստ, բայց անհամեմատ ավելի արդյունավետ ՕԳԳ ունեցող ծրագրերի իրականացմանը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր