ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
Թուրքիան Իրանից պահանջել է դադարեցնել զենքի մատակարարումը ՔԲԿ-ին
13:30, 01.07.2024 | mamul.am
4102 | 0

Թուրքիան Իրանից պահանջել է դադարեցնել զենքի մատակարարումը Քրդստանի բանվորական կուսակցությանը և չմիջամտել քրդական զինված ուժերի դեմ Անկարայի ռազմական գործողությանը, գրում է Yeni Şafak-ը։

«Անցած շաբաթ Սուլեյմանիայում (Իրաք-խմբ.) հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի և Իրանի միջև։ Հանդիպմանը մասնակցել են ԱԳՆ-ի և անվտանգության ուժերի ներկայացուցիչներ։ Իրանից պահանջել են դադարեցնել ՔԲԿ-ին մատակարարումները և առաջարկել են համագործակցել ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում»,- հայտնել են թերթի աղբյուրները։

Հաղորդվում է, որ իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ որևէ մատակարարում չեն իրականացրել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր