ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Դատախազությունը երբեք չի եղել նման կարգի կազմաքանդված և բարոյալքված». Աթանեսյան
14:30, 01.07.2024 | mamul.am
1064 | 0

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր նշվում է դատախազության օրը: Երբեք այդ գերատեսչությունը չի եղել նման կարգի կազմաքանդված և բարոյալքված: նիկոլական ցախավելով իրավաբանությունը վռնդվել է այդ հիմնարկից և վերադարձի որևէ հույս չի երևում: Դատախազությունը արագ աշխատում է միայն քաղաքական գործերով՝ ավիրելով ցանկացած օրենք հետապնդում է մարդկանց՝ կապիտուլյանտին հերթական հաճույքը պատճառելու համար: Ինչ վերաբերում է սովորական քրեական գործերին, ապա իրավիճակը նկարագրելու համար բառապաշարս չի հերիքում: Օրենքը և իրավունքը դարձել են դատախազության համար ատելի մի խոչընդոտ, որի վերացման համար չի խնայվում որևէ ջանք ու եռանդ:
Հույս ունեմ, որ մի օր հաճույք կունենամ դատարանում կամ նախաքննության փուլում աշխատել բանիմաց, ինքնուրույն և սեփական խոսք ու կարծիք ունեցող դատախազների հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր