ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
«Ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը»․ Արսեն Թորոսյան
15:00, 01.07.2024 | mamul.am
1741 | 0

«Բոլոր տեսակի եկեղեցիները և կրոնական կազմակերպությունները պետք է պետությունից անջատ լինեն և զբաղվեն իրենց հոգևոր գործերով, ինչու ոչ՝ որոշ դեպքերում նաև մշակութային ժառանգության պահպանման գործերով, եթե դա վերաբերելի է իրենց»,- «Ազատության» եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ խոսելով եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների մասին։
«Պետական կառավարման գործառույթներով պետք է զբաղվեն պետական կառույցները՝ առանց կրոնական որևէ կազմակերպության միջամտության, ինչը, ցավոք սրտի, հատկապես 2000-ականներից հետո, չենք տեսել մեր երկրում։ Մինչ օրս էլ կան նման դեպքեր, երբ պետական միջոցառումներին հոգևորականներ են հրավիրվում։․․․ Չեմ հասկանում՝ ի՞նչ գործ ունի եկեղեցականը պետական արարողություններին»,- ասել է պատգամավորը։ Նա նաև անդրադարձել է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը․ «Ոչ միայն մի հոգևորական է դուրս եկել փողոց՝ իշխանազավթման նպատակով, այլ նրա հետ են բազմաթիվ եկեղեցակններ, և բազմիցս հայտարարվել է, որ կաթողիկոսը օրհնել է շարժումը։ Տրամաբանական շղթա է կազմվում, որ այս ամենը ղեկավարվում է եկեղեցու կողմից, ինչը վտանգավոր է հայոց պետականության համար։ Այսօրվա գործողությունները, մեր ժողովրդի իմաստության շնորհիվ, արժանացան իրենց գնահատականին։ Արդյունքում՝ առանց այն էլ հեղինակազրկված Հայ Առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչն ինձ համար անձնապես ուրախալի է, քանի որ, կարծում եմ, ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը»,- ասել է նա:

«Ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը»․ Արսեն Թորոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր