ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+32 °C
«Լեյտմոտիվն անփոփոխ էր՝ ուրախ ենք, որ Հայ Եկեղեցին թուլանում է»․ Գևորգ Դանիելյան
16:48, 01.07.2024 | mamul.am
2167 | 1

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ «Ազատության» Հրայր Թամրազյանը Հայ Եկեղեցու կարգավիճակով մտահոգված հարցեր է ուղղում աթեիստ պատգամավորին, ապա սեփական հայացքների բացահայտման ու փաստերի յուրովի ընկալման տեսանկյունից, և հարցերը և պատասխանները ավելի անկաշկանդ են ստացվում: Դե իսկ լեյտմոտիվը անփոփոխ էր՝ ուրախ ենք, որ Հայ Եկեղեցին թուլանում է, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ վերջինս իր իշխանությունը ուժեղացնելու հաշվին, ձգտել է կործանել պետականությունը: Ընդ որում, բուն թեման ԵՄ անդամակցության հեռանկարներն էր, և ինչով է խանգարում դրան Եկեղեցին՝ միայն իրենց է հայտնի, քանզի ԵՄ անդամ երկրներում անգամ պետական եկեղեցիներ կան:
Հ.Գ. Այս անգամ մեծահոգաբար հնչեց կարծիք, որ Հայ Եկեղեցին կարող է զբաղվել մշակութային հուշարձանների պահպանությամբ ու վերականգնմամբ, ուղղակի մոռացան ընդգծել, որ դա իրավունք չէ, այլ հենց կառավարության համար օրենքով սահմանված խիստ ծանր ու ծախսատար պարտավորություն....»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր