ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ «Ազատության» Հրայր Թամրազյանը Հայ Եկեղեցու կարգավիճակով մտահոգված հարցեր է ուղղում աթեիստ պատգամավորին, ապա սեփական հայացքների բացահայտման ու փաստերի յուրովի ընկալման տեսանկյունից, և հարցերը և պատասխանները ավելի անկաշկանդ են ստացվում: Դե իսկ լեյտմոտիվը անփոփոխ էր՝ ուրախ ենք, որ Հայ Եկեղեցին թուլանում է, քանի որ պատմությունը ցույց է տվել, որ վերջինս իր իշխանությունը ուժեղացնելու հաշվին, ձգտել է կործանել պետականությունը: Ընդ որում, բուն թեման ԵՄ անդամակցության հեռանկարներն էր, և ինչով է խանգարում դրան Եկեղեցին՝ միայն իրենց է հայտնի, քանզի ԵՄ անդամ երկրներում անգամ պետական եկեղեցիներ կան: |